Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

18 փետ 2023 14:30

Բավականին շատ մարդկանց անունից բացվում են «Վոթսափ», «Վայբեր» հաշիվներ․ աղաչում եմ, միացրեք երկփուլայինը Վոթսափում

Հայրենակիցներ։ Տվյալ պահին բավականին շատ մարդիկ ունեն խնդիր. իրենց անունից բացվում են հիմնականում Վոթզափ, նաեւ Վայբեր հաշիվներ։ Այսինքն, իրենց համարներով։ Խնդիրը ուսումնասիրվում է։ Էս պահին , բնականաբար, ամենամեծ կասկածը ընկնում է մեր ոխերիմ երկու բարեկամների հատուկ ծառայությունների վրա։ Բայց սա դեռ վարկած է։


Ամեն դեպքում, կրկին ի խորոց սրտի աղաչում եմ, միացրեք երկփուլայինը Վոթզափում։ Եվ ուր ասես։ Հատկապես սահմանամերձ բնակավայրերի և Արցախի բնակիչներ։ Մեկնաբանությունում դնում եմ դրա վերաբերյալ տեսանյութը, որը մենք սարքել ենք հենց Մետայի, Վոթզափի թիմի հետ։


Ավելի ուշ կգրեմ, թե ոնց փորձել գողացած հաշիվները հետ բերել (խնդիրը նրանում է, որ գողերը իրենց կողմից միացնում են երկփուլայինը, որ չկարողանան հետ բերել հաշիվը)։


Սամվել Մարտիրոսյան


Տեղեկատվական անվտանգության փորձագետ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր