Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

21 փետ 2023 18:17

Դիմում եմ Արցախի այսօրվա իշխանություններին.Արցախը բիզնես չսարքեք.Արցախցիները սարեր շուռ կտան, միայն թե վստահ լինեն, որ...Եթե գնաք մութ գործարքների, հիշեք...

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թե կոնկրետ ինչ է կատարվում Արցախի իշխանության վերնախավում, ես չգիտեմ։ Չեմ էլ ուզում իմանալ, քանի որ այդ քաղաքական խոհանոցները միշտ հարուստ են լինում տարբեր դավադրություններով։
Ես չգիտեմ, Ռուբեն Վարդանյանը կմնա՞ Արցախի պետնախարար, թե՞ կգնա։ Չգիտեմ, Արայիկ Հարությունյանը կմնա՞ Արցախի նախագահ, թե՞ կգնա, որևէ նախարար կամ բարձր պաշտոնյա կմնա՞, թե՞ կհանեն։
Ինձ համար այդ անունները առաջնային չեն։ Ամենակարևորը Արցախի անվտանգությունն է, որը առևտրի առարկա չէ։
Դիմում եմ Արցախի այսօրվա իշխանություններին։

Ներսում ինչ անում եք, ձեր գործն է, բայց միշտ հիշեք, որ կա Արցախ ու ժողովուրդ։ Պարզ ու անկեղծ խոսեք մարդկանց հետ, եթե ունեք տարաձայնություններ, պատմեք մարդկանց, եթե Մոսկվայից կամ Երևանից ձեզ վրա ճնշում կա որևէ հարցի վերաբերյալ, միշտ հիշեք, որ ձեր թիկունքը նախ հասարակ Արցախցին է, որին դիմում եք ամենադժվար իրավիճակում։
Ձեր ներքին պառակտումը կամ անկայունությունը մեր թշնամու ցանկությունն է։ Մի ուրախացրեք թշնամուն։
Եթե ինչ-որ մեկը լքում է պաշտոնը, միշտ հիշեք, որ ամենակարևորը Արցախն է, մնացածը, անգամ պաշտոնը, բիզնեսը կամ նույնիսկ սեփական կյանքը գրոշի արժեք չունեն առանց Արցախի։ Խնդրում, հանկարծ չդառնաք փոքր Նիկոլ։ Արցախը բիզնես չսարքեք, Աստված չի ների ձեզ և ձեր զավակներին։
Արայիկ Հարությունյան, Դուք եղբայր եք կորցրել Արցախի ազատագրության ժամանակ։ Ոչ մի բիզնես կամ քաղաքական պաշտոն չի կարող առավել լինել հայրենիքից։ Դա երբեք չմոռանաք, խնդրում եմ։

Ռուբեն Վարդանյան, Դուք հանուն Արցախի հարցականի տակ եք դրել Ձեր բիզնեսի համբավը և հենց Ձեր հեղինակությունը։ Եթե Դուք գնաք մութ գործարքների, հիշեք, որ Դուք կդադարեք լինել այն գործարարն ու քաղաքական գործիչը, որ կաք մինչև այսօր։ Դուք կկործանվեք կամ մեծ հաջողությունների կհասնեք հենց Արցախով։

Աստված մի արասցե, եթե չլինի Արցախը, չեն լինի ոչ Արայիկ Հարությունյանը, ոչ Ռուբեն Վարդանյանը և նրանց հետևից քայլող մեծ ու փոքր պաշտոնյաները։ Ամենամեծ սրբությունը Արցախի հայկական հողն է, որի համար նաև ձեր հարազատների արյունն է թափվել։
Արայիկ Հարությունյանին ու Ռուբեն Վարդանյանին առաջարկում եմ անկախ ամեն ինչից, միասին' ձեռք ձեռքի բռնած, դուրս գալ հանրության առաջ, թեկուզ հեռուստատեսությամբ միասնականության ուղերձ հղել։

Արցախցիները սարեր շուռ կտան, միայն թե վստահ լինեն, որ իրենք ունեն ազգային ու հայրենասեր առաջնորդներ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր