Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

21 փետ 2023 14:49

Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն անհնար է.Պուտինը կրկնեց, որ Ուկրաինան է սկսել պատերազմը

Այսօր` փետրվարի 21-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 18-րդ անգամ ելույթ է ունենում Դաշնային ժողովում` հանդես գալով ուղերձով։


Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին` Պուտինը կրկնեց, որ Ուկրաինան է սկսել պատերազմը. «Ես ուզում եմ կրկնել՝ նրանք են սկսել պատերազմը, իսկ մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար»։


 
Նրա խոսքով՝ նրանք, ովքեր ծրագրել են հարձակումները Դոնբասի վրա, հասկացել են, որ հաջորդ թիրախները լինելու են հարձակումները Ղրիմի և Սևաստոպոլի վրա։


«Մենք չենք պատերազմում Ուկրաինայի ժողովրդի հետ, նրանք դարձել են ուկրաինական ռեժիմի զոհը»,- ասաց Պուտինը` մեղադրելով Արեւմուտքին, թե վերջինս ուկրաինացի ժողովրդին օգտագործում է որպես պալիգոն։
Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելն անհնար է, այդ է պատճառը, որ մեր դեմ տեղեկատվական պատերազմ են մղում,- շեշտեց Պուտինը։ «Ռուսաստանին ցանկանում են հասցնել ռազմավարական պարտության։


 
Մեզ համար սա ի՞նչ է նշանակում: Վերջ տալ մեզ ընդմիշտ:


Նրանք ցանկանում են տեղական հակամարտությունը դարձնել գլոբալ առճակատման փուլ»,- հավելեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր