ԼՂ-ից տեղահանված 120 000 մարդուց սեպտեմբերի 2-ի դրությամբ միայն 16 000–ն է ստացել ՀՀ քաղաքացիություն          Արմավիրում «ՎԱԶ 21014»-ը կամրջից ընկել և կողաշրջվել է, վիրավորներն անչափահասներ են       Տեսանյութ.ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով օղիների վաճառքի բազմաթիվ դեպքեր    

23 փետ 2023 14:52

Թուրքիայում եւ Սիրիայում երկրաշարժերի վայրում խոլերայի, հեպատիտ A-ի եւ ռոտավիրուսի տարածման վտանգ կա. ECDC

Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) հաղորդագրություն է տարածել, որում հայտարարում է երկրաշարժերից տուժած Թուրքիայի եւ Սիրիայի շրջաններում վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ խոլերայի տարածման ռիսկերի մասին: Կենտրոնի տվյալներով՝ առողջապահության ոլորտում երկրաշարժերից հետո Թուրքիայի եւ Սիրիայի հիմնական անհետաձգելի կարիքները կապված են առողջապահական համակարգին հասցված վնասների եւ խափանումների հետ, սակայն վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքը կարող է մտահոգություն առաջացնել առաջիկա երկու-չորս շաբաթվա ընթացքում:


«Առաջիկա շաբաթներին տուժած շրջաններում խոլերայի դեպքերի աճի հավանականությունը մեծ է»,-ասվում է հայտարարության մեջ: Բացի այդ, մասնագետները չեն բացառում տուժածների համար նախատեսված ճամբարներում այլ հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են հեպատիտ A-ն եւ ռոտավիրուսը: ECDC-ում պարզաբանել են, որ վարակների տարածմանը կարող են հանգեցնել մաքուր ջրի սահմանափակ հասանելիությունը, ոչ ադեկվատ սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի ոչ պատշաճ ջերմամշակումը: Փորձագետների խոսքով՝ «հատուկ մտահոգություն են առաջացնում» շնչառական վարակները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր