Փաշինյանը սպառնացել է՝բերետավորներին մտցնելու եմ գյուղ          Թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նորից խարույկ վառեՆ.Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ       Ինչու է պետք հնարավորինս արագ գրավել Տավուշի ամենաամրացված հատվածները․ Վարուժան Գեղամյան    

12 օգոս 2023 18:00

Խոլերայի տարածման հավանականությունն աշխարհում շատ բարձր է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում հայտարարել են աշխարհում խոլերայի տարածման շատ մեծ հավանականության մասին։ Կազմակերպության տվյալներով՝ տարեսկզբից խոլերայի բռնկումներ են գրանցվել 25 երկրներում, ինչը ինը երկրով ավելին է, քան 2022թ. նույն ժամանակամիջոցում։


Ժամանակի առումով վերջին ծանուցումն այդ հիվանդության հայտնաբերման մասին ԱՀԿ-ն ստացել է մայիսին Հնդկաստանից։ Անցած տարվա նույն ժամանակամիջոցում խոլերայի դեպքեր նշվել են 16 երկրներում։ «Հաշվի առնելով բռնկումների թիվը եւ դրանց աշխարհագրական տարածվածությունը, ինչպես նաեւ պատվաստանյութերի եւ այլ ռեսուրսների անբավարարությունը, ԱՀԿ-ն շարունակում է գլոբալ մակարդակով վտանգը գնահատել  շատ բարձր»,- նշվել է կազմակերպության տեղեկագրում։


Որոշ երկրներում եւ տարածաշրջաններում խոլերայի տարածմանը նպաստող գործոններից են, տեղեկացնում է ԱՀԿ-ն, մասնավորապես, անձրեւների սեզոնն Արեւմտյան Աֆրիկայում, որը տեւում է մայիսից մինչեւ հոկտեմբեր։ Բացի այդ, ինչպես կարծում են կազմակերպությունում, Էլ Նինյո բնական երեւույթը, որը սովորաբար հանգեցնում է տեղումների քանակի ավելացման Հարավային Ամերիկայի հարավային մասում, ԱՄՆ հարավում, Աֆրիկյան եղջյուրում եւ Կենտրոնական Ասիայում, «ամենայն հավանականությամբ, կփոխի խոլերայի բռնկումների դինամիկան», քանի որ ջրի ավելի բարձր ջերմաստիճանը՝ կապված Էլ Նինյոյի հետ, եւս կարող է նպաստել խոլերայի վիբրիոնի բազմացմանը ջրային միջավայրում»։


Հիվանդությունը հատկապես խիստ է անդրադարձել Աֆրիկայի վրա։ Տարեսկզբից խոլերայի դեպքերի մասին հայտնել են աֆրիկյան 14 երկրներ։ Հիվանդության բռնկումներ են գրանցվել, մասնավորապես, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Կամերունում, Մալավիում, Մոզամբիկում, Սոմալիում, Եթովպիայում եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։


Սիրիայի հյուսիս-արեւմուտքում գրանցվել է խոլերայի ավելի քան 109 հազար դեպք, այդ երկրի մնացած տարածքում՝ ավելի քան 74 հազար, Աֆղանստանում՝ ավելի քան 98 հազար, Մալավիում՝ 58 հազար, Հայիթիում՝ մոտ 55 հազար, Մոզամբիկում՝ ավելի քան 33 հազար։


Խոլերան հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է խոլերային վիբրիոններից։ Այն առաջանում է վարակված սննդի կամ ջրի միջոցով օրգանիզմում հայտնված հարուցիչից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր