Չե՞ս տեսնում, որ քեզ չեն ընդունում, չես կարողանում՝ թող գնա.Միջոցառումը վերածվել է միտինգի. Պահանջել են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. «Հրապարակ»

Պետհամալսարանի նախկին ռեկտոր Համլետ Գեւորգյանն ասել է. «Ի՜նչ պրազդնիկ, ի՜նչ բան, երկիր ենք կորցնում»: Ասել է, որ Արցախում պետական ոչ մի ինստիտուտ չի գործում, շրջափակման երկրորդը օրը կաղամբ չկար, էլ ինչի՞ համար է գյուղնախարարությունը։ Նրան շարունակել է Ռազմիկ Պետրոսյանը, ով Արայիկ Հարությունյանի հիմնադրած «Ազատ հայրենիք» կուսակցության նախկին պատգամավոր Գագիկ Պետրոսյանի հայրն է։
Միջոցառմանը մասնակցած պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ ասաց.
«Նախատեսված էր հուշ-երեկո, շարժման խորհրդի մասին պետք է խոսվեր, բայց Համլետ Գեւորգյանը ելույթի սկզբում ասաց, որ պիտի շեղվի ծրագրից, որովհետեւ դա է պահանջում այսօրվա իրավիճակը, եւ խոսեց ընդհանուր կառավարման մասին։ Իսկ Ռազմիկ Պետրոսյանը խոսքն ուղղեց Արայիկ Հարությունյանին եւ Արցախի բարբառով ասաց՝ չե՞ս տեսնում, որ քեզ չեն ընդունում, չես կարողանում՝ թող գնա, մենք էլ կնստենք` կորոշենք, թե ով լինի նախագահ։ Դրանից հետո նախագահը գնաց»։
Հավաքին ներկա է եղել Սամվել Բաբայանը, ով բոլոր ելույթների ժամանակ բարձրաձայն ռեպլիկներ է արել, ներկաներից մեկն անգամ արձագանքել է, թե «Սյամոն չի մեծանում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում