Հայաստանը չի ներքաշվի Լաչինի միջանցքի բացման շուրջ բանակցություններին

«Հայաստանը չի մտնում բանակցությունների մեջ կամ քննարկում, թե Լաչինի միջանցքը երբ կամ ինչպես պետք է քննարկվի»,- ասաց Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ապա Գրիգորյանը նախ նշեց, որ ՀՀ-ն իր պարտավորությունները կատարել է, ապա հիշեցրեց, որ կառավարությունը նախապես որոշել էր Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետերի գտնվելու վայրը, որտեղից կարող է տեղի ունենալ հաղորդակցության ապաշրջափակումը։
«Հայաստանը պատրաստ է ապաշրջափակմանը, սպասում ենք Բաքվի արձագանքին, բայց արտատարածքային ենթատեքստը չի քննարկվի, դա կարմիր գիծ է Հայաստանի համար։ Ալիևն ինքը վերջերս խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Հայաստանի տարածքով միջանցքի մասին պայմանավորվածություն չկա։ Այսինքն՝ սա նրա հորինածն է, բայց նրա հռետորաբանությունը չի ազդել գործընթացների վրա և չի ազդի»,- նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ կա մեկ միջանցք, որը Լաչինի միջանցքն է։