Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

25 փետ 2023 16:18

Թուրքիայում ահաբեկչություն է կանխվել, բայց թե որտեղ էր պլանավորվել պայթյունը, չի նշվում

Շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է ոմն Գուլդա Բեբեկի ձերբակալության մասին, ով առնչություն ունի Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ և կասկածվում է ահաբեկչություն կազմակերպելու մեջ։


Ոստիկանության և հետախուզության աշխատակիցները գործողություն են իրականացրել Քոնիայում և Դիարբեքիրում։ Քոնիայի տներից մեկում հայտնաբերվել է Բեբեկը, նրանից առգրավվել է ատրճանակ՝ զինամթերքով և «ահաբեկչություն նախապատրաստելու համար տեխնիկա»։


Ուժայինները պնդում են, որ ամբաստանյալը նախկինում գործել է Իրանում, իսկ անցյալ տարի տեղափոխվել է Թուրքիա։ Միաժամանակ նա ապօրինի հատել է երկրի սահմանը։


Ըստ քննիչների՝ Գուլդա Բեբեկը պետք է կատարեր ահաբեկչություն՝ նման 2022 թվականի նոյեմբերին Ստամբուլում տեղի ունեցածին։


Հիշեցնենք, որ այն ժամանակ Ստամբուլի կենտրոնական թաղամասի Բեյօղլուի հետիոտնային Իսթիքլալ փողոցում պայթուցիկ սարքը գործի է դրվել մի կնոջ կողմից։ Վեց մարդ մահացել էր, ավելի քան 80-ը՝ վիրավորվել։


Նշվում է, որ կատարվել են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական ​​աշխատանքները, բայց թե որտեղ էր պլանավորվել պայթյունը, չի նշվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր