Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար          Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ»       Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ»    

27 փետ 2023 10:01

Բաքուն Երևանի հետ «առցանց դիվանագիտության» է անցել.Հայաստանի մոտեցումներում մեծ հակասություններ կան

Ադրբեջանը Հայաստանի հետ «առցանց դիվանագիտության» է անցել՝ բանակցությունների անցկացման շրջանակներում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


«Հիմա, եթե կարելի է այդպես ասել, մենք այս ոլորտում անցել ենք առցանց դիվանագիտության։ Մենք միմյանց փոխանցում ենք մեր պայմանները։ Բայց ժամանակը ցույց կտա, թե որքանով դա արդյունավետ կլինի»,- ասել է նա:


Բայրամովի կարծիքով, «Լաչինի շրջանում ադրբեջանա-հայկական սահմանին անցակետի բացումը կնվազեցնի լարվածությունը տարածաշրջանում»:


«Բոլորը կտեսնեն, որ Լաչինի ճանապարհով երթեւեկությունն իրականացվում է եռակողմ հայտարարության պահանջներին համապատասխան»,- ասել է նա։


Նրա խոսքով, «կետեր ստեղծելու առաջարկն Ադրբեջանի միջազգային գործընկերների կողմից ընկալվել է որպես առողջ եւ կառուցողական»։


«Երկրորդ պահն այն է, որ Հայաստանի մոտեցումներում մեծ հակասություններ կան։ Հակասությունն այն է, որ Հայաստանը, մի կողմից, միջազգային բոլոր հարթակներում բարձրացնելով խնդիրը, ցանկանում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, իսկ մյուս կողմից, երբ Հայաստանին առաջարկվում է կառուցողական երկխոսություն, նա անհիմն կերպով խուսափում է դրանից»,- հայտարարել է Բայրամովը։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր