Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

27 փետ 2023 13:30

Կորուստ բոլորի համար, փլուզում, ապոկալիպսիս.Աշխարհն առանց Ռուսաստանի մեզ պետք չէ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի գոյության հարցը ծագի, ապա «մարդկային քաղաքակրթության գոյությունը նույնպես հարցականի տակ կդրվի»։
 
Այս մասին նա գրել է «Իզվեստիա»-ում հրապարակված իր հոդվածում։ «Եթե լրջորեն ծագի Ռուսաստանի գոյության հարցը, ապա այն չի լուծվի միայն ուկրաինական ճակատում, այլ ամբողջ մարդկային քաղաքակրթության հետագա գոյության հարցի հետ մեկտեղ:
 
Եվ այստեղ երկիմաստություն չպետք է լինի: Աշխարհն առանց Ռուսաստանի մեզ պետք չէ»,- գրել է Մեդվեդևը։ Ըստ նրա՝ «Ռուսաստանի թշնամիները» զենքով ապահովում են «Կիևի ռեժիմին»՝ դրանով իսկ խոչընդոտելով Մոսկվայի և Կիևի հնարավոր բանակցություններին։
 
«Մեր թշնամիները հենց դա էլ անում են՝ չցանկանալով հասկանալ, որ իրենց նպատակներն ակնհայտորեն հանգեցնում են տոտալ ֆիասկոյի: Կորուստ բոլորի համար: Փլուզման։ Ապոկալիպսիս»,– հավելել է  ՌԴ-ի նախկին ղեկավարը։ 
 
Ըստ Մեդվեդևի, Ռուսաստանը թույլ չի տա նման սցենար։ «Արևմտյան երկրներն իրենց արբանյակներով կազմում են աշխարհի բնակչության ընդամենը 15%-ը: Մենք շատ ավելի շատ ենք, և մենք շատ ավելի ուժեղ ենք: Մեր մեծ երկրի հանգիստ ուժը և նրա գործընկերների հեղինակությունը մեր ողջ աշխարհի ապագայի պահպանման բանալին են»,- գրել է Մեդվեդևը։
 
Ավելի վաղ Մեդվեդևը հայտարարել էր Լեհաստան հասնելու անհրաժեշտության մասին՝ «սպառնալիքի սահմանները» Ռուսաստանի Դաշնությունից հեռացնելու համար։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր