Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

27 փետ 2023 14:31

Տեսանյութը .Կասկածելի հանգամանքներում զոհված ադրբեջանցին ահա ինչ է պատմում Խոջալուի մասին

Yerevan.Today-ը հրապարակում է արխիվային տեսանյութ, որտեղ ադրբեջանցի լրագրող Չինգիզ Մուստաֆաևը պատմում է Խոջալուի իրադարձությունների մասին՝ ականատեսի աչքերով։


Նա նշում է, որ 1992 թվականի փետրվարի 28-ին ինքը Աղդամում էր և խնդրել է թույլ տալ նկարել Խոջալուի զոհերին։ Իրեն ասել են, թե դիերը Խոջալուում են, բանակցություններ են տեղի ուենում հայերի հետ դիերի ու գերիների փոխանակման շուրջ։ Չէին թույլ տալիս գնալ նկարելու։


Փետրվարի 29-ին Աղդամ վերադարձի ժամանակ լրագրողը նկատում է Խոջալուից 10 կիլոմետր հեռու գտնվող ֆերման, որտեղ, ինչպես նշում է, իրեն հայտնել էին, թե գտնվում են Խոջալուից փախած մարդիկ։ Նա նկատում է, որ ֆերմայի կողքը գցված էին 50-ից ավելի ադրբեջանցիների դիեր։ «50-ից ավելի մերոնց դիեր էին։ Ինձ համար անհասկանալիրեն, մերոնցից 10 հոգի դիերի արանքներով քայլում էին։ Աղդամից էին, զինվորական համազգեստով։ Նրանք մեզ նկարում էին և քայլում դիերի արանքով։ Մինչ այդ ինձ ասում էին՝ այնտեղ դիեր չկան և անհնար է այնտեղ հասնելը, հայեր են, կրակում են։ Իսկ երբ վերջապես ուղղաթիռներով հասանք, հանկարծ երեք վերտալյոտ թռան Աղդամ, և այդ 10 հոգին ոնց եկել էին ոտքով, այնպես էլ գնացին։ Մենք մնացինք 6 հոգի։ Մենք 45 րոպե մացինք ատնեղ՝ դիերի մոտ, նկարահանում արեցինք։ Մենք արդեն Աղդամ էինք գնում ոտքով, երկու անգամ հայերով լի ավտոմեքենաներ անցան մեր կողքով, նրանք մեզ նկատեցին, բայց ոչ մի կրակոց չարձակեցին մեր ուղղությամբ։ Մինչև հիմ չեմ կարողնում հասկանալ՝ ինչու մեր զինվորները ազատորեն շրջում էին, բայց այդ դիերը գցած էին և ոչ ոք չէր հավաքում։ Բայց նույն պահին ասում էին, իբր դժվար բանակցություններ են գնում փոխանակման համար»։


Տեսանյութի ավարտին նշվում է, որ լրագրող Չինգիզ Մուստաֆաևը, ճշմարտության փնտրտուքը չդադարեցրեց մինչև իր մահը, որը պատահականություն չէր։


Նշենք, որ Չինֆգիզ Մուստաֆաևը, համաձայ կենսագրականի, 1992 թվականի հունիսի 15-ին Նախիջևանի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ մահացու վիրավորում է ստանում։


Հիշեցնենք, որ Խոջալու (Իվանյան) գյուղի ազատագրման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանցիները շատ են շահարկում։ Գյուղն ազատագրվեց 1992թ․ փետրվարի 26-27-ին։ Մինչև ռազմագործողության սկիզբը հայկական զինված ուժերը, բնակչությանը անվտանգ հեռացնելու նպատակով, Կարկառի հոսանքով դեպի Աղդամ միջանցք էին բացել։ Սակայն Ադրբեջանի ազգային ճակատի զինյալները, իրենց հանրապետության նախագահ Այազ Մութալիբովին իշխանությունից հեռացնելու նպատակով, Աղդամի մատույցներում գնդակահարում են, անարգում դիակները և այդ ամենը ներկայացնում, թե հայերն են արել։ Այդ մասին խոստովանել է նաև Այազ Մութալիբովը։


Մանրամասն՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր