Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

27 փետ 2023 14:51

ԱՄՆ-ում հայտնել են, որ COVID-19-ի բռնկման պատճառը լաբորատոր արտահոսքն Է

ԱՄՆ-ում հանրապետականները կոչ են անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Չինաստանի կառավարության դեմ՝ վկայակոչելով երկրի էներգետիկայի նախարարության նոր եզրակացությունը, որտեղ որպես COVID-19-ի բռնկման պատճառ նշվել Է լաբորատորիայից արտահոսքը: Այս թեմայով Twitter-ում գրառումներ են կատարել մի շարք կոնգրեսականներ:


«Կարևոր Է, որ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը պատասխանատվության ենթարկվի, որպեսզի դա այլևս չկրկնվի», -Twitter-ում գրել է սենատոր Թոմ Քոթոնը:


Նրա կոչին արձագանքել է սենատոր Ռիք Սքոթը:


«Ձախերը վերջին երկու տարում փորձել են գրաքննության ենթարկել ճշմարտությունը և պաշտպանել կոմունիստական ​​Չինաստանը, սակայն փաստերն անվիճելի են… Ժամանակն է այս չար ռեժիմին պատասխանատվության ենթարկել», – Twitter-ում գրել է Սքոթը:



Սենատոր Ջոշ Հոուլին հայտարարել է, որ ինքը կրկին անգամ օրինագիծ կներկայացնի, որը պահանջում է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչ Է ԱՄՆ-ի կառավարությունն իմացել Է COVID-19-ի բռնկման մասին:


«ԱՄՆ-ի ժողովուրդն արժանի է COVID-ի ծագման մասին լիակատար ճշմարտությանը: Ես կրկին օրինագիծ կներկայացնեմ, որպեսզի COVID-ի վերաբերյալ ԱՄՆ-ի կառավարության հետախուզական զեկույցները թափանցիկ լինեն մարդկանց համար», – գրել է նա Twitter-ում:


Միևնույն ժամանակ, սենատոր Դեն Սալիվանը NBC-ի եթերում հայտարարել Է, որ Կոնգրեսում պետք է անցկացվեն «լայն հանրային լսումներ COVID-19-ի ծագման վերաբերյալ»:


Ավելի վաղ The Wall Street Journal հրատարակությունը հաղորդել Էր, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարության փորձագետները եկել են այն եզրակացության, որ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, տարածվել է Չինաստանի լաբորատորիայում արտահոսքի պատճառով: Նախարարությունը նման եզրակացության է եկել՝ ուսումնասիրելով նոր հետախուզական տվյալները: Հետաքննությունների դաշնային բյուրոն, օգտագործելով սեփական աղբյուրները, նման եզրահանգման էր եկել 2021թ.-ին:


Այդուհանդերձ, ինչպես գրում Է թերթը, ԱՄՆ-ի իշխանական մարմիններում առայժմ այս հարցում միասնական կարծիք չկա։ Չորս պետական ​​գերատեսչություններ, ինչպես նաև հետախուզության գծով հատուկ կազմված մասնագետների խումբն առաջվա պես հակված է վիրուսի բնական ծագման տեսությանը։ ԱՄՆ-ի ևս երկու գերատեսչություններ դեռ չեն կարող միանշանակ եզրակացության գալ։


Համաճարակի սկսվելուց անմիջապես հետո ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցրած Դոնալդ Թրամփը քանիցս առաջ է քաշել կորոնավիրուսի «լաբորատոր» ծագման վարկածը։ Նա պնդում էր, որ Չինաստանը պետք է փոխհատուցի կորոնավիրուսի պատճառով աշխարհին պատճառված վնասը:


Թրամփը հաճախ է COVID-19-ը նշել որպես «չինական վիրուս», նրա հակառակորդները քննադատել են նման պնդումները։ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք COVID-19-ի ծագումը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր