Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

28 փետ 2023 10:19

Ինչ տարբերություն՝ ադրբեջանցիա կամ պարսիկա.Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան

Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան։


Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը․


«Ինչ տարբերություն՝ ադրբեջանցիա կամ պարսիկա, կամ ռուսա ներդրում անում, էդ ապրանքը վաճառում։ Ի՞նչ խնդիր կա։ Եթե Ադրբեջանը այստեղ ներդրումա անում և հարկերը վճարումա Ղարաբաղին, էն Ղարաբաղին, որը ինքը չի ճանաչում։ Հիմա որնա՞ ճիշտը։ Չի ուզի, ցույց կտա, որ ինքը չի ուզում փոխվստահություն, ուզումա կոնֆլիկտ, մենք էլ միջնորդներին ցույց կտանք, որ ուզումա կոնֆլիկտ։


Ես առաջարկել եմ Ադրբեջանի հե բանակցել 5 կետերի մասին, որոնց մասին Ադբեջանը 2,5 տարի  բարձրաձայնում է, ներկայացնենք դրանց մասին մեր տեսակետները։ Խոսը կարգավիճակի մասին չէ, փոխվստահության մասին է։ Արցախն իր կարգավիճակը վաղուց որոշել է՝ դուրս գալով Խորհրդային Միության կազմից, արել է հանրաքվե ու հռչակել անկախություն։ Խոսքը դրա մասին չէ։ Բանակցությունները նրա մասին է, որ մենք իրենց ջուր պետք է տանք ամռանը, իրենք էլ մեզ էլեկտրաէներգիա տան»,- ասել է Բաբայանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր