Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

28 փետ 2023 12:30

Թուրքիայում անհանգիստ են, կրկին զգուշացրել են երկրաշարժի վտանգի մասին

Երկրաբան եւ գիտնական, Թուրքիայի նավթի երկրաբանների ասոցիացիայի եւ ինժեներական երկրաբանության Թուրքիայի ազգային կոմիտեի անդամ Օքան Թույսուզը զբոսաշրջիկներին զգուշացրել է Թուրքիայի հանրաճանաչ հանգստավայրերում երկրաշարժի վտանգի մասին։ Այդ մասին գրում է Habertürk-ը։


Ըստ փորձագետի, ընդհանուր առմամբ, հանրապետության 45 մարզեր ընդգրկված են սեյսմիկ վտանգավոր տարածքների թվում։ Այսպիսով, հաջորդ երկրաշարժի ռիսկային գոտում են հանգստացողների պահանջարկ ունեցող ուղղությունները՝ Իզմիրը, Մուղլան, Անթալիան, Ստամբուլը։


Միեւնույն ժամանակ նշվում է, որ խզվածքների մեծ մասի ստույգ տեղը անհայտ է, եւ, հետեւաբար, դժվար է կանխատեսել հստակ վայրերը, որոնք ամենամեծ վտանգի տակ են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր