ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

01 մար 2023 13:06

ՉԹՕ-ները որպես սպառնալիք․ Մենք ունենք ինչ-որ բան, որը թռչում է մեր ռազմակայանների եւ պոլիգոնների վրայով, եւ չգիտենք, թե դա ինչ է

ԱՄՆ զինվորականներն սկսել են ավելի շատ խոսել իրական չբացահայտված թռչող օբյեկտների (ՉԹՕ) սպառնալիքի մասին, որոնք կապված չեն լրտեսական օդապարիկների հետ: Այդ մասին հայտնում է Politico- ն:


Ըստ ԱՄՆ զինվորական անձնակազմի՝ ՉԹՕ -ները պարբերաբար հայտնվում են երկրի օդային տարածքում, որոնք կարող են գերազանցել ձայնի արագությունը եւ օդում մնալ՝ անկախ եղանակից: Միեւնույն ժամանակ, ինչպես նշվում է, այս օբյեկտները չունեն տեսանելի շարժիչներ կամ ֆյուզելյաժի ձեւեր, որոնք կհիշեցնեին ժամանակակից ինքնաթիռներին:


«Մենք ունենք ինչ-որ բան, որը թռչում է մեր ռազմակայանների եւ պոլիգոնների վրայով, եւ չգիտենք, թե դա ինչ է», - ասել է Ֆլորիդա նահանգից սենատոր Մարկո Ռուբիոն:


Ինչպես ասել է ամերիկացի օդաչուներից մեկը, 2014-ի ապրիլին, իբր, թռչելով ՉԹՕ-ից 30 մետր հեռավորության վրա, «քիչ էր մնացել բախվի այդ օբյեկտներից մեկին, որն իրենից ներկայացնում էր օդում անշարժ կախված մուգ խորանարդ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր