Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձել․«Հրապարակ»    

01 մար 2023 16:34

Բաքվում ՄՄԿ-ի ղեկավարի կասկածելի հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղի տարածքների օկուպացման օգտին

Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոնիո Վիտորինոն այցելել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ եւ բավականին կասկածելի հայտարարություններ արել։


ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ Անտոնիո Վիտորինոն Ալիեւի հետ հանդիպմանը «ընդգծել է Մեծ վերադարձի առաջին պետական ​​ծրագրի կարեւորությունը Ադրբեջանի Հանրապետության ազատագրված տարածքների համար եւ հայտարարել, որ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը կարող է աջակցել այդ գործընթացին»։




Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների վերոնշյալ ծրագիրը ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքները, օրինակ՝ Շուշին եւ Հադրութը։ Ավելին՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի համաձայն՝ «Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո»։


Այլ կերպ ասած՝ ծրագիրն ինքնին անօրինական է։ Ստացվում է, որ միջազգային հեղինակավոր կառույցի ղեկավարն աջակցում է հայկական տարածքների օկուպացմանն ու ակնհայտ անօրինական ծրագրի իրականացմանը։


Ըստ haqqin.az-ի՝ Անտոնիո Վիտորինոն Ալիեւին մատնանշել է, որ «բարձր է գնահատում Ադրբեջանի՝ որպես նոր դոնոր երկրի ֆինանսական վճարները կազմակերպության բյուջե»։ Այսպիսով, պարզ են դառնում բոլոր նախորդ կասկածելի հայտարարությունները։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր