Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 19-ի համար          Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար    

02 մար 2023 11:10

«Լա՛վ իմացեք, որ թուրք ժողովուրդը մայիսի 14-ին անելու է այն, ինչն անհրաժեշտ է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության ժողովի ընթացքում, անդրադառնալով ընտրությունների օրվա հետ կապված ընդդիմադիրների քննադատությանն, ակնարկել է, որ օրն անփոփոխ է, այն կկայանա մայիսի 14-ին:


Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։


 
Մասնավորապես ավերիչ երկրաշարժից հետո ընդդիմադիրները շրջանառում էին խոսակցություններ ընտրությունների տեղափոխման անհրաժեշտության մասին, որոնց ի պատասխան Էրդողանն ասել է.


«Լա՛վ իմացեք, որ թուրք ժողովուրդը մայիսի 14-ին անելու է այն, ինչն անհրաժեշտ է»:


Էրդողանի խոսքերով, Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդն է վերջնական որոշումներ կայացնելու, թեպետ «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուն հակադարձել էր, ասելով, որ բարձրագույն ընտրական խորհուրդը իրավասու չէ նման որոշումներ կայացնել:


Հիշեցնենք, որ մայիսի 14-ը Թուրքիայի պատմության մեջ մնացել է որպես Ադնան Մենդերեսի («Էրդողանի հոգևոր հայր») ընտրություններում հաղթելու օր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր