Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները          Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է       Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ    

02 մար 2023 12:26

Տղամարդը նյարդայնացել է 2 տարեկան երեխայի լացի ձայնից և դուրս նետել 2-րդ հարկի պատուհանից

Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար մարզի բնակիչը փորձել է ազատվել քաղաքացիական կնոջ երկամյա թոռնուհուց՝ երեխային դուրս նետելով երկրորդ հարկի պատուհանից:


Ինչպես գրում է gazeta.ru-ն, այս մասին հայտնել են մարզի քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։


Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 22-ի գիշերը Պրիուրալսկի շրջանի Ակսարկա գյուղում։ Հետաքննությունը պարզել է, որ 1969 թվականին ծնված ռուսաստանցին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նյարդայնացրել է փոքր աղջկա լացի ձայնից և նրան դուրս նետել երկրորդ հարկի պատուհանից։


Երեխային հաջողվել է ողջ մնալ. նա ընկել է ձնակույտի մեջ, ինչը մեղմացրել է անկման ուժգնությունը։ Շենքի հարևաններից մեկը լսել է երեխայի լացն ու աղջկան տուն բերել։ Դրանից հետո նա երեխային հանձնել է շտապօգնությանը։


Աղջկա տատիկի կողակցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անչափահասի նկատմամբ սպանության փորձ» հոդվածով։ Նշվում է, որ նա նախկինում քրեական հետապնդման էր ենթարկվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր