Իրանում ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի հյուպատոսը          Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հուլիսին System of a Down-ը Երևանում համերգ է տալու       Տեսանյութ.100.000 ծաղիկ մնաց սահմանին, գյուղացիները նորից կանգնած են արտահանման խնդրի առաջ    

02 մար 2023 13:35

Տեսանյութ.էդ ո՞ր բիզնես թրեյները հանկարծ հայտնվեց ՀՀ-ում, ու ՔՊ բոլոր պաշտոնյաների բարեկամները դարձան թույն բիզնեսմեններ.Մինչև այս իրենց հաջողվում էր նիսյայով գարեջուր խմել, հիմա...

«Ես ուզում եմ հասկանալ՝ էդ ո՞ր բիզնես թրեյները հանկարծ հայտնվեց Հայաստանում, ու ՔՊ բոլոր պաշտոնյաների բարեկամները դարձան թույն բիզնեսմեններ»,-ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ խոսելով մեկ անձից գնումների կատարման մեծ ծավալների մասին։


Նրա խոսքով, մինչ այս նրանց մոտ հաջողվում էր նիսյայով գարեջուր խմել, հիմա՝ բազմամիլիոնանոց տենդերներ հաղթել։


«Դե թող նրանք էլ դասընթացներ վարեն, վեբինարներ անեն, մեր ազգաբնակչությունը նույնպես բիզնես ջիղ ունի»,-ասաց նա։


ՀՀԿ-ական պատգամավորն ասաց՝ տասը տարի առաջ ինքն էլ է Հայէկոնոմբանկում վարկ ունեցել։


«Մի դափոն թուղթ էի տարել, հինգ մլն դրամ փող տվեցին։ Ինչքա՞ն էին ստացել Արարատ Միրզոյանն ու Սուրեն Պապիկյանը. Կե՞ս մլն դոլար էր, մե՞կ մլն դոլար էր։ Մեկինը կես մլն դոլարանոց վարկային գիծ էր։ Սա է ձեր հավակաքական կերպարը, արտոնյալ վարկեր, Ջրվեժում, Ձորաղբյուրում առանձնատներ»,-ասաց Մամիջանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր