Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

02 մար 2023 16:06

Ադրբեջանը ներառված է ականապատված տարածքների ամենամեծ խտությամբ երկրների ցանկում, ուստի մեր նախաձեռնությամբ պետք է ստեղծել ականներից տուժած երկրների խումբ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի Բաքվում «Չմիավորման շարժման» կոնտակտային խմբի գագաթնաժողովում հանդես է եկել ականներից տուժած համախոհ երկրների խումբ ստեղծելու նախաձեռնությամբ։


«Քանի որ «Չմիավորման շարժման» անդամ մի շարք երկրներ ականներով և չպայթած զինամթերքով ամենաաղտոտված երկրների թվում են, ես կցանկանայի առաջարկել ականներից տուժած համախոհ երկրների խումբ ստեղծել, որպեսզի մեր ձայնը լսելի լինի ողջ աշխարհում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:


 
Ալիևն ընդգծել է, որ հաշվի առնելով Ադրբեջանի համար մարդասիրական ականազերծման կարևորությունը, Բաքուն դիտարկում է ազգային կայուն զարգացման նպատակի հաստատման հնարավորությունը։ «Ադրբեջանը ուղիղ կապ է տեսնում կայուն զարգացման նպատակների և ականազերծման գործընթացի միջև, քանի որ ականները դանդաղեցնում են ազատագրված տարածքների վերականգնման և ներքին տեղահանվածների վերադարձի գործընթաց»,- ընդգծել է նա:


Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ներառված է ականապատված տարածքների ամենամեծ խտությամբ երկրների ցանկում։


«2020 թվականի նոյեմբերին ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր ականների պայթյունների հետևանքով մոտ 300 ադրբեջանցի է մահացել կամ ծանր վիրավորվել»,- հավելել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր