Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

03 մար 2023 16:35

Հերթական անգամ գնացին համաձայնությունների՝ առանց ռիսկերը հաշվարկելու

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հերթական անգամ Փաշինյանի իշխանությունը գնացել է համաձայնությունների՝ առանց ռիսկերը հաշվարկելու


Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն:
Նիկոլ Փաշինյան
03.03.2023
• Նիկոլ Փաշինյանը փաստորեն ընդունել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից տարանջատելու օրակարգը Երևանինը չի եղել ու մեր իշխանությունը համաձայնել է Բաքվի մոտեցմանը:
Այստեղ կատարենք մի քանի կարևոր արձանագրում.
▪︎ Ստեփանակերտ- Բաքու դիալոգն այլընտրանք չունի: Ի սկզբանե պարզ է, որ այդ դիալոգը սիմետրիկ լինել չի կարող, բայց գոնե պետք է միտված լինի ԼՂ քաղաքական, քաղաքակրթական սուբեկտության ապահովմանը,
▪︎ երկու առանձին տրեկներով (հայ-ադրբեջանական և Բաքու- Ստեփանակերտ) կարգավորման գնալու պարագայում՝ Հայաստանն ամբողջովին դուրս է մղվում ԼՂ ճակատագիրը որոշող գործընթացից,
▪︎ այն, ինչ առաջարկված է կարգավորման արևմտյան կարգավորմամբ, ցավոք՝ միտված է ոչ թե Ստեփանակերտ- Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի ստեղծմանը, այլ մեծ հաշվով՝ իմիտացիոն գործընթացը «տեսանելի» է դարձնում միջազգային հանրության համար: Սրա հանրագումարում՝ ԵՄ/ԱՄՆ-ն կարող են հասնել Արցախից ռուսական ուժերի խաղաղապահ առաքելության դուրսմղմանը, սակայն չեն ստեղծում միջազգային երաշխիքներ ԼՂ ժողովրդի անվտանգության համար՝ դա թողնելով Բաքվի ողորմածությանը,
▪︎ հերթական անգամ Փաշինյանի իշխանությունը գնացել է համաձայնությունների՝ առանց ռիսկերը հաշվարկելու կամ դա անում է ուշացումով՝ պոստֆակտում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր