Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

06 մար 2023 15:24

Մոսկվայի ու Բաքվի հաջորդ թիրախն Արցախում լինելու է Սարսանգի ջրամբարի շրջանը, այնուհետեւ՝ Սեւանը

Արձագանքելով Բեռլինում իր «խաղաղ օրակարգին» աջակցելու Նիկոլի պաղատանքներին, մարտի 5-ին Բաքուն ահաբեկչական հարձակում է իրականացրել, պատճառաբանելով, թե իրենք «տեղեկություն ունեին, որ շրջանցող ուղիներով Հայաստանից զենք են տեղափոխում»։ Հասկանալի է, թե որտեղից Բաքվին այդ տեղեկությունը: Ռուս «խաղաղապահները» նախ Աղդամի լրտեսական կենտրոնից աթս-ներով նշանառել էին հայերին, տեղեկությունը փոխանցել Բաքվին, այնուհետեւ հայտնվել էին հարձակման վայրում, երբ ցապարները, անելով իրենց գործը, արդեն ետ էին քաշվել հայկական կրակի տակ:


Հարձակումն իրականացվել է այն տարածքում, որտեղով նախատեսված էր կառուցել Շուշին շրջանցող ճանապարհ, որն այդպես էլ չի կառուցվել Մոսկվայի ու Բաքվի արգելքի պատճառով եւ Նիկոլի սիրահոժար համաձայնությամբ։ Մոսկվա-Բաքու ահաբեկչական այս ակտը կապված է Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակը վերացնելու փորձի հետ։ Թիրախը Շուշիի շրջանի հայկական բնակավայրերն են, որպեսզի արտատարածքային կարգավիճակի վերացումից հետո միջանցքը լիարժեք հանձնվի Բաքվի վերահսկողությանը։


Մոսկվայի ու Բաքվի հաջորդ թիրախն Արցախում լինելու է Սարսանգի ջրամբարի շրջանը, այնուհետեւ՝ Սեւանը։ Զենքի տեղափոխման պատրվակը նպատակ ունի Արցախի գետտոյացումից հետո անձնագրային կոշտ ռեժիմ մտցնել՝ ռուս-ցապարական համատեղ խմբերի շուրջկալներով։ Բայց դրանով չի ավարտվելու, վկայությունը՝ Մոսկվայի հովանու ներքո Ալիեւի կեղտաբերան հավակնությունները։


Մարտի 5-ի ահաբեկչությունից հետո հայկական կողմից կարծես թե արդեն չի հնչում «դա հարված էր ռուս խաղաղապահների հեղինակությանը» դեբիլային արտահայտությունը։ Բոլորը կարծես թե հասկացել են, որ Բերձորի միջանցքը շրջափակել ու դրա արտատարածքային կարգավիճակը վերացնում է Ռուսաստանը ցապարների հետ բեմադրված տեսարաններով։ Բոլորը կարծես թե նաեւ հասկացել են, թե որն է ռուս «խաղաղապահների» իրական գործառույթը, համենայնդեպս Հին Թաղերի ստորությունից մինչեւ միջանցքի շրջափակում՝ ռուսների այդ դերը մակերեսին է, տեսանելի բոլորի համար։


Միեւնույն ժամանակ, Երեւանն ու Ստեփանակերտը խուսափում են ՌԴ պատասխանատվությունը շեշտելուց, ագենտուրային պարտավորությունների շրջանակում։ Հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ կոչվող կառույցը, որում իսպառ բացակայում են հայկական իրավունքների քաղաքական պահանջները։


Հայաստանի դեմ ռուս-թուրքական ծրագրերի էության եւ Նիկոլի ու քպ-ական հավաքական տականքի ագենտուրային պարտավորությունների մասին Լրագիրը բազմաթիվ հրապարակումներ է արել, կրկնելու կարիք չկա։ Այդ ծրագրերը ներկայում արագացվում են՝ կապված Ռուսաստանում ու Թուրքիայում ներքին ու արտաքին բարդացող կացության հետ։ Բաքվում վերջին օրերի հիստերիան կապված է այդ հանգամանքի հետ։


Մարտի 5-ի ահաբեկչությունը պետք է որ կասկած չթողնի, որ խնդիրը դրված է այսպես՝ կամ Մոսկվան իրականացնում է Արցախը եւ հայկական այլ տարածքները բնիկներից մաքրելու, Հայաստանի տարածքի զգալի մասը արտատարածքային միջանցքներով օտարելու ու Բաքվի ենթակայությանը հանձնելու իր ծրագիրը, կամ Հայաստանը ներկայացնում է մերձկասպյան Արեւմուտքը վերաֆորմատավորելու հայտ եւ դերակատարություն։


Դեօկուպացիա, Արցախի, Գարդմանքի, Նախիջեւանի վերաինտեգրում Հայաստանին։ Ցապարները պետք է հեռանան այնտեղ, որտեղից նրանց բերել են՝ Ալթայ։ Անհնա՞ր է, բայց այլընտրանքն էլ տեսանելի ու հասկանալի է բոլորին։ Անհնար է Նիկոլի, նրա հենակ «ընդդիմության» ու արտախորհրդարանական սազանդարների համար։ Հայերի իրավունքների հաստ փաթեթը ոչ մի տեղ չի կորել։ Սա է հայերի լուծելիք խնդիրը՝ ցապարների ցեղապետի կեղտաբերան հավակնություններին ի պատասխան։ Մոտենում է հանգուցալուծման պահը։
lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր