Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

06 մար 2023 17:25

Չի բացառվում նաև ՀՀ-ի ուղղությամբ ադրբեջանական նոր էսկալացիայի հավանականությունը.Արցախում ադրբեջանական դիվերսիոն հարձակումը Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված հատուկ օպերացիա է

Արցախում ադրբեջանական դիվերսիոն հարձակումը Մեծ Բրիտանիայի կողմից կազմակերպված հատուկ օպերացիա է, որի նպատակն է՝ վարկաբեկել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը և ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։


Նրա խոսքով՝ դիվերսիոն գործողությունից հետո և՛ Բաքվից, և՛ Երևանից հնչեցին արտահայտություններ և հայտարարություններ, որով թիրախավորվեցին ռուս խաղաղապահները։


«Մասնավորապես Երևանում մի քանի խմբակներ կան, որոնք իրենց հորջորջում են որպես քաղաքական միավորներ, բարձրաձայնեցին, որ պետք է ռուս խաղաղապահներին Արցախում փոխարինեն ՄԱԿ խաղաղապահ ստորաբաժանումների մանդատով. խաղաղապահ առաքելությունը նույն կերպ թիրախավորվեց նաև Ադրբեջանում»,- նշեց նա։


Նահապետյանի կարծիքով՝ սա տրամաբանական շարունակությունն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ «ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք է Հայաստանի համար»։ Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունների և հակառուսական միավորների վերջնանպատակը րոպե առաջ ռուսական ռազմական ներկայությունը, մասնավորապես 102-րդ ռազմաբազան, տարածաշրջանից դուրս բերելն է, որ տեղ ազատեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինական ներկայության համար, ինչն ուղղակիորեն «կանաչ լույս կվառի» Ադրբեջանի ցանկացած պահանջի համար։


Ռազմական փորձագետն ասում է՝ «Խայփալու»-ում կատարված հանցագործությունը չպետք է կապել Արցախի խաղաղ բնակավայրերի, հատկապես գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնողների ու գյուղտեխնիկայի ուղղությամբ վերջին օրերին ադրբեջանական կրակոցների հետ. այս դեպքում Ադրբեջանն այլ խնդիր է լուծում, փորձում է հոգեբանական ազդեցություն գործել արցախահայերի նկատմամբ։


«Նպատակ է դրվում ստիպել Արցախում բնակվող մեր հայրենակիցներին, որ վերջիններս հուսալքվեն, հուսահատվեն, որովհետև, եթե մի կողմից մարդկանց զրկում ես ապրելու, աշխատելու, ընտանիքը կերակրելու հնարավորությունից, մյուս կողմից՝ Բերձորի միջանցքը փակ է և դեռևս չի երևում՝ երբ է բացվելու, հնարավոր է՝ մարդկանց մոտ թուլության, ինչու չէ նաև խուճապային տրամադրություններ առաջանալ»,- հավելեց Նահապետյանը։


Փորձագետը չի բացառում ոչ միայն Արցախում, նաև Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական նոր էսկալացիայի հավանականությունը։ Կանխատեսման հիմքում ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվությունն է, թե իբր հայ դիրքապահները նախօրեին արևելյան ուղղությամբ (սրանք այն տարածքներն են, որով Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցք» բացել) կրակ են բացել ադրբեջանցի զինծառայողների վրա, նաև Փաշինյանի՝ Գերմանիայում արած հայտարարությունները։ Ծանոթ ձեռագիր է՝ սովորաբար լայնածավալ ռազմական գործողությունից առաջ Ադրբեջանը նախ քարոզչական դաշտն է ակտիվացնում, փորձում բավականին ինտենսիվ մեղադրել հայկական կողմին՝ հետագա ռազմական էսկալացիան արդարացնելու համար։


«Հայ-ադրբեջանական սահմանին նոր ռազմական էսկալացիայի հավանականությունը, շատ մեծ է, որովհետև մի բան է, երբ «Արևելյան Ադրբեջան» նախաձեռնության վտանգավորության և ծրագրերի վերաբերյալ կարծիք է հայտնում Հայկ Նահապետյանը՝ որպես փորձագետ, այլ բան է, երբ դրա մասին բարձրաձայնում է ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող անձը՝ Փաշինյան Նիկոլը՝ Գերմանիայում, երբ ասուլիսի ժամանակ աում է, որ Ալիևը Երևանն անգամ համարում է իր պատմական հայրենիքը և ռազմական ագրեսիա է նախապատրաստում. այդ դեպքում վտանգի չափը բավականին մեծանում է»,- եզրափակեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր