Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

06 մար 2023 20:29

Պաշտոնատար անձին պարեկները ձերբակալել և տեղափոխել են ոստիկանություն․ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ

Shamshyan.com-ի տեղեկություներով՝ երեկ արտակարգ դեմպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Աճառյան փողոցի թիվ 20 հասցեի մոտից, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով, Porsche մակնիշի ավտոմեքենայով ոստիկանության Ավանի բաժանմունք են տեղափոխել Երևան քաղաքի մի բնակչի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Porsche-ի վարորդը կասկածվում է նշված ավտոմեքենայի սրահում վիճաբանության ժամանակ ուղևորի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու մեջ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Porsche-ի վարորդը եղել է 27-ամյա Մուրադ Կարապետյանը, իսկ տուժած քաղաքացին՝ Երևանի բնակիչ 23-ամյա Ա․Վ․-ն։

Մ․ Կարապետյանը ներկայացել է, որ ինքն աշխատում է Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ, իսկ տուժած քաղաքացին հայտնել է, որ ինքը Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի վաճառքի մենեջեր է։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր