Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

07 մար 2023 13:05

Արցախում ադրբեջանցիների կողմից սպանված ոստիկաններից մեկի վրա 20-ից ավելի հրազենային վնասվածք է եղել

Արցախում մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից սպանված ոստիկաններից մեկի դիակի վրա 20-ից ավելի հրազենային վնասվածք է եղել։


Այս մասին «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։


«Այս վայրագության նպատակն այն է, որպեսզի ցույց տան, որ այս ճանապարհով ուզում են վախեցնել» -, ասել է պետնախարարն ու միջադեպը որակել ահաբեկչություն։


 
Գուրգեն Ներսիսյանը նաև նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի մոտակայքում, քաղաքից 6 կմ հեռավորության վրա, որտեղ նաև բնակչություն կա ու քաղաքացիներ կարող են անցնել: Անդրադառնալով միջազգային հանրության պահվածքին՝ պետնախարարն այն անընդունելի է որակել և անվանել արցախցիների դիմադրողականության ստուգում:


«Դիմադրողականություն ստուգելու տեղ այլևս չկա, ոչ զիջելու և ոչ էլ չպայքարելու հնարավորություն կա: Այսուհետ միակ ճանապարհը սեփական ընտանիքում, սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ: Դա պետք է գիտակցեն թե՛ Ադրբեջանը, և թե՛ արդբեջանա-ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ զբաղվող միջազգային դերակատարները»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր