Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր          Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

07 մար 2023 13:44

Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել, շարունակում է սպառնալ. Հակառակ դեպքում ստիպված կլինենք ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հիստերիա է բարձրացրել՝ սեփական մեղքը բարդելով հայկական կողմի վրա, խեղաթյուրելով իրականությունն ու այն ներկայացնելով սեփական կողմնակալ տեսանկյունից:


Բաքվի հիստերիկ դրսևորումներն ավելի են ընդգծվել ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրի հրապարակումից հետո:


«Ռուսական կողմը խեղաթյուրել է փաստերը և կեղծ տեղեկություններ տարածել կիրակի օրը՝ մարտի 5-ին, Ստեփանակերտի ճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։


Ադրբեջանի ՊՆ-ն կրկին առաջ տանելով իր սուտը հայտարարել է, թե մարտի 5-ին, օպերատիվ տեղեկատվության հիման վրա, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են կանգնեցնել և ստուգել «Հայաստանից անօրինական ռազմական փոխադրումներ իրականացնող հայկական ավտոմեքենան»:


«Մոտենալով ավտոմեքենային՝ ադրբեջանական զինուժը ավտոմատից կրակոցներ է ստացել մեքենայում գտնվող հայկական զինված խմբի անդամների կողմից, ինչի հետևանքով ադրբեջանցի երկու զինծառայող է զոհվել, մեկը՝ վիրավորվել։ Պատասխան կրակի արդյունքում ապօրինի հայկական խմբի երեք անդամներ ոչնչացվել են, մեկը՝ վիրավորվել։ Զենքով և զինամթերքով լիովին զինված այս հայ զինծառայողներին բացահայտելը որպես «անձնագրային և վիզաների» ծառայություն իրականացնող ոստիկաններ ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն»,- իր կեղծ հաղորդագրությունը համեմել է Ադրբեջանի ՊՆ-ն։


 
Նշվում է, որ միջադեպից հետո վիրավոր ադրբեջանցի զինծառայողին չեն օգնել ռուս խաղաղապահները, տարածքից մահացածների և վիրավորների տարհանումն իրականացվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից։


Հաղորդագրության մեջ Բաքվի պաշտպանական գերատեսչությունը շարունակել է սպառնալ՝ նշելով.


«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք, որ Հայաստանի կողմից ռազմական բեռների փոխադրումը Ադրբեջանի տարածք, Հայաստանի զինված ուժերի անձնակազմի առաքումն ու ռոտացիան պետք է մեկընդմիշտ դադարեցվի, և հայկական զորքերը ամբողջությամբ դուրս բերվեն Ադրբեջանի տարածքից։ Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը ստիպված կլինի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հայկական ապօրինի զինված կազմավորումները զինաթափելու և վնասազերծելու համար՝ դրա համար օգտագործելով բոլոր հնարավորությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր