Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

07 մար 2023 20:14

Զելենսկին պարզապես ոջիլ է, որովհետև վազում է Բելառուսի շուրջ

Ուկրաինան ցանկանում է ամերիկացիների հրամանով Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ, հայտարարել է Բելառուսի ղեկավարը Անկախության պալատում պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ, գրում է sputnik.by-ը։


Լուկաշենկոն հայտարարել է «ուկրաինական հատուկ ծառայությունների ահաբեկչի և նրա հանցակիցների» ձերբակալության մասին, որոնք մասնակցել են Մինսկի մերձակայքում գտնվող օդանավակայանում ռուսական ինքնաթիռի նկատմամբ դիվերսիայի փորձին։


«Միայն մեկ եզրակացություն կա. ես ինչ-որ կերպ կարծում էի, որ Ուկրաինային խաղաղություն է պետք, որ Զելենսկին ցավում է հանուն իր ժողովրդի: Նախագահ Զելենսկին պարզապես ոջիլ է, ոջիլ: Նման գործողություններ չեն իրականացվում առանց երկրի ղեկավարի և գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցման»,- ասել է Բելառուսի ղեկավարը։


Լուկաշենկոն բացատրել է Ուկրաինայի նախագահին նման որակավորում տալը. «Ոջիլ է, որովհետև վազում է Բելառուսի շուրջ, մարդկանց է ուղարկում մեզ մոտ և, ինչպես ես ասել եմ,  խնդրում.«Եկեք չհարձակման պայմանագիր կնքենք, պայմանավորվենք, մենք ձեզ հետ խնդիրներ չունենք»»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր