Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին          Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև       Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես    

08 մար 2023 10:03

Ագրեսիայի հետևանքները. ՀՀ-ի դեմ իրականացրած ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Խորհրդարան է ներկայացվել կառավարության (2021-2026 ԹԹ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին հաշվետվություն, որում հատկապես ուշագրավ տվյալներ կան պաշտպանության ոլորտի վերաբերյալ։ Այսպիսով՝ ըստ հաշվետվության՝ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Մինչդեռ ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփելով ագրեսիայի արդյունքում իրականացվող քննությունը ՔԿ-ն հայտարարեց, որ «հայկական կողմից զոհվել է 224 անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը»։


ՊՆ ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2021 և 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր