Կիևը ռիսկի է դիմում՝ Վաշինգտոնին չտեղեկացնելով իր ռազմական գործողությունների մասին, որոնք էլ հիասթափեցրել են ԱՄՆ պաշտոնյաներին

Նրանց խոսքով՝ ԱՄՆ պաշտոնյաներն ու հետախուզական կառույցները խոստովանում են, որ սահմանափակ պատկերացում ունեն, թե ինչպես է ուկրաինական կողմը որոշումներ ընդունում։
«...Ուկրաինացի պաշտոնյաները միշտ չէ, որ բաց են իրենց ամերիկացի գործընկերների հետ, երբ խոսքը վերաբերում է Կիևի ռազմական գործողություններին, հատկապես ռուսական գծերի հետևում գտնվող թիրախների դեմ: Այս գործողությունները հիասթափեցրել են ԱՄՆ պաշտոնյաներին, ովքեր կարծում են, որ դրանք նկատելիորեն չեն բարելավել Ուկրաինայի դիրքերը ռազմի դաշտում, բայց վտանգում են վանել եվրոպացի դաշնակիցներին և ընդլայնել հակամարտությունը», - ասվում է հոդվածում։
Նշվում է, որ պատերազմի ընթացքում Կիևի գործողությունները չեն բարելավել իրավիճակը մարտադաշտում։