«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

08 մար 2023 11:48

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում. երկրաշարժ՝ նաև Ադրբեջանում

6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի հարավում. հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղը։


Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվում։
***
Ադրբեջանի Բիլյասուվարի շրջանում այսօր՝ մարտի 8-ին, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԳԱԱ-ին կից Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն։


Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 10։14-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Ջալիլաբադ կայարանից 20 կմ հյուսիս։


Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 37 կմ խորության վրա։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումներն զգացվել են 4 բալ ուժգնությամբ, իսկ էպիկենտրոնին մոտ գտնվող շրջաններում՝ 3 բալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր