Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

15 դեկ 2024 18:03

Ռուսաստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ռուսաստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Կիրակի առավոտյան Խաղաղ օվկիանոսում՝ Կամչատկայի մերձակայքում, 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային տնօրինության մամուլի ծառայությունը՝ հղում անելով ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին։

Սեյսմիկ իրադարձության ուժգնությունը կազմել է 5,4 բալ, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կրոնոցկի ծովածոցի ջրերում՝ Միլկովո մունիցիպալ շրջանի Միլկովո գյուղից 164 կմ դեպի արևելք՝ 123 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են մինչև երկու բալ ուժգնությամբ Պետրոպավլովսկ-Կամչատսկի և Վիլյուչինսկի քաղաքային շրջանների առանձին հատվածներում, ինչպես նաև Էլիզովսկի մունիցիպալ շրջանում։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ Ոչ ոք չի տուժել, վնասներ չկան։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր