Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

08 մար 2023 12:07

Տեսանյութ. Պրիգոժինը կրկին դիմել է Զելենսկուն դուրս բերել «ծերերին ու երեխաներին».«Վագներ»-ի ստորաբաժանումները գրավել են Բախմուտի ամբողջ արևելյան հատվածը

Ռուսական ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ են վերցրել Բախմուտի (ռուսական անվանումը՝ Արտյոմովսկ) արևելյան հատվածը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, գրում է ՏԱՍՍ-ը։


««Վագներ»-ի ստորաբաժանումները գրավել են Բախմուտի ամբողջ արևելյան հատվածը: Բախմուտկա գետից արևելք ամեն ինչ ամբողջությամբ գտնվում է «Վագներ»-ի վերահսկողության տակ»,-ասել է Պրիգոժինը, որի խոսքերը թելեգրամյան ալիքում հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։


Անմիջապես Բախմուտից Եվգենի Պրիգոժինը կրկին դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և հորդորել նրան դուրս բերել «ծերերին ու երեխաներին» Բախմուտից և փոխարենը քաղաք ուղարկել ավելի քան 65 000 զինվոր Զապորոժյեից և 21 000 ուկրաինացի զինվոր Կրասնի Լիմանից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր