Եթե Փաշինյանի կառավարությունը 8 տարվա ընթացքում փոփոխություն չի բերել, ապա նոր 5 տարում էլ չի բերի          Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են       ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արձագանքել է իսրայելական հեռուստաալիքով Հայաստանի դրոշի հետ կապված միջադեպին    

08 մար 2023 23:31

Տեսանյութ.Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ակցիայի մասնակիցները երկու պահանջ են ներկայացրել իշխանություններին

Բողոքի ակցիայի մասնակիցները  երկու պահանջ են ներկայացրել Վրաստանի իշխանություններին՝ լարվածության աճից խուսափելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Թբիլիսիում ցուցարարները պահանջում են  խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը և ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: 

«Վրացական երազանքը» պետք է անհապաղ հետ կանչի ռուսական օրենքը խորհրդարանից եւ ազատ արձակի բոլոր նրանց, ովքեր երեկ ապօրինի ձերբակալվել են»,- ասել է ընդդիմության առաջնորդ Գեորգի Վաշաձեն: Նա հավելել է, որ երկրի ղեկավարությանը սրա համար մեկ ժամ է տրվում, հակառակ դեպքում ակտիվիստները «կանցնեն այլ քայլերի»։ Բախումներից խուսափել չի հաջողվել․ խորհրդարանի հետևի մուտքի մոտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ցուցարարներն սկսել են շշեր ու ձվեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Վերջիններս կիրառել են խլացուցիչ նռնակներ և ջրցան մեքենաներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր