Ստեղծվել է քաղցկեղի դեմ առաջին անհատական պատվաստանյութը. The Guardian          Տեսանյութ. Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան       Տեսանյութ.Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար    

09 մար 2023 15:36

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կմնան լարված, նաև Բաքվի կողմից ռազմական ճնշում գործադրելու պատրաստակամության պատճառով․ ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, Հետախուզությունների դաշնային բյուրոն, Պաշտպանության նախարարության հետախուզական գործակալությունը և Ազգային անվտանգության գործակալությունը նախօրեին Կոնգրես են ներկայացրել «Գլոբալ ռիսկերի» ամենամյա զեկույցը։
 
Դրանում առանձին անդրադարձ է կատարվում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։ Նշվում է, որ երկու երկրների հարաբերությունները, հավանաբար, մնալու են լարված։ «Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, կմնան լարված և երբեմն անկայուն խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով միջպետական սահմանին ռազմական ուժերի մերձավորությունը, հրադադարի պահպանման մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի պատրաստկամությունը ռազմական ճնշում գործադրել՝ Հայաստանի հետ բանակցություններում իր նպատակներն առաջ տանելու համար»,- ասվում է զեկույցում։
 
Նշվում է, որ «սահմանազատված սահմանի երկայնքով մոտակայքում ռազմական ուժերի շարունակական ներկայությունը բարձրացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված առճակատման վտանգը, թեև նման առճակատումները, հավանաբար, կլինեն սահմանափակ տևողությամբ և ինտենսիվությամբ»։
 
Զեկույցում նաև փաստված է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ։ «2021 թվականի մայիսից պարբերաբար ռազմական բախումներ են տեղի ունենում միջպետական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Առավել ինտենսիվ բռնկումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ուժերը համակարգված հարձակում են սկսել սահմանի երկայնքով մի քանի վայրերում՝ գրավելով հայկական որոշ տարածքներ և հանգեցնելով շուրջ 300 զինվորականի մահվան:
 
Խաղաղության բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն ամենամարտահրավերային հարցերը՝ կապված պետական սահմանների ու Լեռնային Ղարաբաղի ապագայի հետ, հեռու են  լուծվելուց»,- ասվում է զեկույցում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր