Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 5-ի համար       Իշխանական շրջանակները խուճապի մեջ են. «Հրապարակ»    

09 մար 2023 16:16

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ բավական նյարդային կերպով է արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի նախօրեի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ բավական նյարդային կերպով է արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի նախօրեի հայտարարությանը՝ կապված Բաքվի ստահոդ թեզերի տարածման հետ։ Ինչպես միշտ՝ Բաքուն Հայաստանի հայտարարությունները որակել է «ստով ու զրպարտություններով լի» և Երևանին անհիմն ու առանց փաստերի մեղադրանքներ ներկայացրել։
 
«Հայաստանը հերթական անգամ կեղծավորությամբ հերքում է «Խանքենդի-Խալֆալի-Տուրսու» գրունտային ճանապարհը ռազմական նպատակներով օգտագործելու փաստը՝ հայկական զինված ուժերի մեքենաներ տեղափոխելու համար, ինչն արձանագրել են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների տեսախցիկները և ցուցադրվել է ՊՆ-ի կողմից։
 
Միանգամայն անհիմն է մեղադրել Ադրբեջանին իր պարտավորությունները չկատարելու մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանին ԱԳՆ-ն չի նշում, որ հրապարակված տեսանյութում հստակություն չկա, բացակայում է փաստ, որ մեքենայով զենք է տեղափոխվում, բացի այդ՝ չկա որևէ ապացույց, որ մեքենան պատկանում է ՀՀ ԶՈՒ-ին, ինչպես կեղծ պնդում է անում Բաքուն, և որ ՀՀ-ն Արցախում զինված ուժեր չունի։
 
«Անընդունելի է, որ Հայաստանը, ձգտելով խեղաթյուրել Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը և իր երազանքները որպես իրականություն ներկայացնել, Ադրբեջանին ներկայացնում է պահանջներ, իբր, որոշման կատարումից խուսափելու մասով»,- նշում է Բաքվին։
 
«Ադրբեջանի դեմ հայկական կողմի «ագրեսիվ քաղաքականությունն ու անօրինական գործողությունները» կանխելու համար անհրաժեշտ է սահմանային անցակետ ստեղծել Լաչինի ճանապարհի սկզբնամասում»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ևս մեկ անգամ բացահայտելով Արցախը երեք ամիս շրջափակման մեջ պահելու և մարտի 5-ի ահաբեկչական հարձակումը կազմակերպելու նպատակներից մեկը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր