Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

12 մար 2023 15:25

Տեսանյութ.Սրճարանում պատգամավորի որդու կողմից դանակահարված 23 ամյա տղան մահացել է

23-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալվել է Պետդումայի պատգամավոր Բորիս Իվանյուժենկովի որդին։ Հանցագործության դրդապատճառը դեռ հայտնի չէ։

Սա առաջին դեպքը չէ, երբ Արտեմ Իվանյուժենկովն ընդգրկվում է քրեական հաղորդումների մեջ։ 2020 թվականին, վարելով BMW X6 մակնիշի ավտոմեքենա, նա Մոսկվայի մարզում վրայերթի էր ենթարկել հեծանվորդի։

Հայտնի է, որ վերջիններս ծննդյան օրը նշելիս են եղել սրճարանում։ Առավոտյան հյուրերը կոնֆլիկտ են ունեցել, 23-ամյա տղան դանակահարվել է, նա արյան կորստից տեղում մահացել է.

Այժմ խնջույքի բոլոր մասնակիցները տեղափոխվել են բաժին։ Բոլորը ստուգվում են սպանությանն առնչություն ունենալու համար, նրանց թվում է Պետդումայի պատգամավոր Արտեմ Իվանյուժենկովի որդին։

Մերձմոսկովյան սրճարանում տեղի ունեցած սպանությունից հետո Պետդումայի պատգամավոր Արտեմ Իվանյուժենկովի որդին փախել է։ Այժմ բանակցություններ են տարվում հոկեյիստի հարազատների հետ, որպեսզի կասկածյալն ինքնակամ ներկայանա բաժին։

Մի քանի ականատեսներ ասում են, որ հենց Արտեմ Իվանյուժենկովն է մահացու վնասվածք հասցրել հաստատության հյուրին։

Սպանվածը Պենզայի շրջանի 23-ամյա Եվգենի Շ. է: Արտեմ Իվանյուժենկովիի հետ նա առաջին անգամ հանդիպել է խնջույքի ժամանակ, որտեղ երկուսն էլ եկել էին իրենց ընկերների հետ: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր