Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

13 մար 2023 13:00

Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկաններին, հարձակումը կանխելու համար կիրառվել է հրազեն. ոստիկանությունը՝ պարեկների կողմից 45-ամյա տղամարդուն գնդակահարելու մասին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով պարեկների կողմից միջին ծանրության հանցագործության մեջ կասկածվող տղամարդուն գնդակահարելու դեպքին։ Ոստիկանությունը պնդում է, թե իբրև տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին և նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։


«Մարտի լույս 13-ի գիշերը ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի մի բնակչուհի և գողության մասին հաղորդում տվել:


Ահազանգով մեկնել են ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները: Տղամարդը կացնով սպառնացել է ոստիկանության ծառայողներին։ Նրա հարձակումը կանխելու, ինչպես նաև իրենց կյանքին կամ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար կիրառվել է հրազեն։ Տղամարդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Հրազդանի 45-ամյա բնակիչը, որը նախկինում դատապարտվել էր, մահացել է։ Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր