Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը          Հոկտեմբերի 12-ից 13-ը վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը    

13 մար 2023 13:31

Ալիևի աշխատակազմն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմն Արցախի Հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու՝ հանդիպման:


Հիշեցնենք, որ մարտի մեկին հաղորդվել էր Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին՝ ռուսական կողմի միջնորդությամբ:


Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, այժմ Ադրբեջանն առաջարկում է առաջիկա օրերին երկրորդ հանդիպումն անցկացնել Բաքվում՝ քննարկելով այսպես կոչված «վերաինտեգրման», Արցախում «ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման» հարցերը:


Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Բաքուն անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների՝ խաղաղության համաձայնագրում Արցախի  վերաբերյալ կետ ներառելու փորձերը:


Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ «Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցերը պետք է առանձին լուծվեն և կապված չլինեն ԼՂ բնակչությանը վերաբերող հարցերին»։


«Հայաստանն ի սկզբանե փորձել է ղարաբաղյան հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։ «Ղարաբաղի հայերի» իրավունքների և անվտանգության հարցը «զուտ Ադրբեջանի ներքին խնդիրն է», և Բաքուն չի պատրաստվում «ինքնիշխանության» վերաբերյալ հարցերը քննարկել որևէ այլ կողմի հետ», - հայտարարել է Հաջիևը:


Նա նաև հավելել է, որ ԼՂ-ում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը «կորոշվեն Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր