Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

13 մար 2023 09:32

Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է

Բաքուն անընդունելի է համարում Հայաստանի իշխանությունների՝ խաղաղ համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կետ ներառելու փորձերը: Այս մասին Report-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի՝ անվտանգության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը։


Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հետ կապված հարցերը պետք է առանձին լուծվեն և կապված չլինեն ԼՂ բնակչությանը վերաբերող հարցերին։


«Հայաստանն ի սկզբանե փորձել է ղարաբաղյան հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցը զուտ Ադրբեջանի ներքին խնդիրն է, և Բաքուն չի պատրաստվում ինքնիշխանության վերաբերյալ հարցերը քննարկել որևէ այլ կողմի հետ», - հայտարարել է Հաջիևը:


Նա նաև հավելել է, որ ԼՂ-ում ապրող հայերի «իրավունքներն ու անվտանգությունը կորոշվեն Ադրբեջանի Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր