Անտոնիո Գուտերեշը ողջունել է Իրան-ԱՄՆ հրադադարի երկարաձգումը          Արտակարգ իրավիճակ՝ Բյուրեղավանում, բնակիչներն սրտխառնոց, փորլուծություն, փսխում և այլ ախտորոշումներով դիմել են բուժհաստատություններ       «Հրեշտակների ձոր» կոչվող տարածքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ձորը    

14 մար 2023 15:30

Տեսանյութ. Համազասպ Հլոյանը՝ Գինեսի ռեկորդակիր. ուղղաթիռից կախված վիճակում 1 րոպեում կատարել է32 ձգում վարժություն

Հայ մարզիկ Համազասպ Հլոյանը Գինեսի ռեկորդակիր է դարձել՝ Երևանում ուղղաթիռից կախված վիճակում 1 րոպեում կատարելով 32 ձգում վարժություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է United Press International պարբերականից:


Նշվում է, որ Հլոյանը ռեկորդը նվաճելու համար մարզվել է Գինեսի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի հետ:


Նախորդ ռեկորդը սահմանել էր բելգիացի մարզիկ Ստեն Բրուինինկը՝ ուղղաթիռից կախված վիճակում կատարելով 25 ձգում: Նշվում է, որ Բրուինինկը գերազանցել էր ավելի վաղ Սահրադյանի սահմանած ռեկորդը՝ 23 ձգում՝ 1 րոպեում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր