Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում, «Howo» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել          Իրանի վրա ճնշման գործադրումը չի աշխատի, ուրանի հարստացման իրավունքն ենթակա չէ քննարկման       100 օրվա ընթացքում ԱՄՆ նոր վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է հասցրել    

14 մար 2023 16:55

Մեզ պարտադրում են այս պատերազմը,որոշել են, որ Ռուսաստանը խոչընդոտ է աշխարհում իրենց գերիշխանության համար

Արևմուտքը պատերազմ է պարտադրում Մոսկվային,՝  «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, մարտի 14-ին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը.


«Մեզ պարտադրում են այս պատերազմը, քանի որ նրանք, ովքեր ժառանգել են խաչակիրներին և այլ նվաճողներին, որոշել են, որ Ռուսաստանը խոչընդոտ է աշխարհում իրենց գերիշխանության համար, և դա ամենևին էլ այդպես չէ»։


Նրա խոսքով՝ իրենք չեն փորձում որևէ մեկին հետ պահել օրինական շահերի իրականացումից։


«Բայց երբ հայտարարում են ամբողջ աշխարհը, ասենք, Հյուսիսատլանտյան դաշինքին ենթարկեցնելու անհրաժեշտության մասին, արդեն Ասիան այն տարածքն է, որտեղ նա (Արևմուտքը) պետք է հրամայի ամեն ինչ, ես չեմ կարծում՝ արդարության զգացումը, որը բնորոշ է ռուս ժողովրդին և համաշխարհային բոլոր քաղաքակրթությունների ճնշող մեծամասնությանը, չպետք է ասի իր ծանրակշիռ խոսքը»,- հավելել է Լավրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր