Արձանագրվել են քվեաթերթիկներ ընտրատեղամաս բերելու, ինչպես նաև ընտրատեղամասից դուրս հանելու դեպքեր          «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանը ապօրինի վերահսկողություն է իրականացնում՝ միջամտելով ընտրական գործընթացին. Գոհար Մելոյան       Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի՝ 14, 48 տոկոսը. ԿԸՀ    

15 մար 2023 12:35

ՀՀ վարչապետի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»արտահայտությունն ամենամեծ հարվածն էր խաղաղ բանակցություններին, նա կորցրել է խաղաղության շանսը

՛՛Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին Ղարաբաղը ճանաչել է որպես Հայաստան, կորցրել է խաղաղության շանսը։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:


Նա հավելել է. ՛՛2019 թվականին Հայաստանի վարչապետն ասաց, որ ՛՛Ղարաբաղը Հայաստան է, և վերջ՛՛, և դա փաստացի ամենամեծ հարվածն էր խաղաղ բանակցություններին՛՛։


Ալիեւի խոսքով՝ ՛՛խաղաղության պայմանագրի ստորագրման նախաձեռնողը Ադրբեջանն է, եւ այդ նպատակով Ադրբեջանի կողմից առաջ են քաշվել հինգ սկզբունքներ՛՛։


Նա նշել է, որ այժմ կողմերի միջեւ շարունակվում են շփումները խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Ալիեւը եւս մեկ անգամ հայտնել է Ադրբեջանի հավատարմությունը Շառլ Միշելի նախաձեռնությամբ սկսված Բրյուսելյան օրակարգին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր