Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

15 մար 2023 15:30

44-օրյայի ժամանակ ինչ-որ մարդիկ բյուջեից կանխիկացումներ են կատարել և 3 անգամ թանկ զրահաբաճկոններ գնել, երկիրը իմանալու է նրանց անունները

44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ պետական բյուջեից կատարվել են արտարժույթով  կանխիկացումներ, դրանցով գնվել են 2-3 անգամ ավելի թանկ զրահաբաճկոններ և այլն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։




«Բոլոր այն մարդիկ, որոնք դրան մասնակից են եղել, ինչքան էլ հիմա իրենց փորձեն ասպարեզից հեռացնել, պաշտոնները փոխել, թաքցնել, խոստանում եմ, որ այդ գործը պարզվելու է և ունենալու է ոչ միայն իրավական ու դատական հետևանքներ, այլ նաև երկիրը իմանալու է այդ մարդկանց անուն-ազգանունները։ Այն մարդկանց անուն-ազգանունները, որոնք պետբյուջեից կանխիկացումներ են արել պատերազմի ժամանակ»,- ասաց Մամիջանյանը։


Պատգամավորը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ասուլիսում հնչեցված պատերազմի ժամանակ բանակում առկա «5-րդ շարասյան» մասին հայտարարությանը։


«Դա «Փաշինյանը մեղավոր չէր, բանակը չկռվեց» գեղարվեստական կինոնկարի թրեյլերն էր։ Ոչ ոք իրավունք չունի հայոց փառապանծ բանակի մասին նման ակնարկներով խոսել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Նիկոլ Փաշինյանը պետք է չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի, որովհետև մարդ, ով իր իսկ խոսքերով՝ ինքն իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, ասաց  Հայկ Մամիջանյանը։


Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ հերքել սպառազինության վերաբերյալ երրորդ նախագահի արած հայտարարությունները։


«Կապված այն հարցի հետ, որ ՀՀ ԶՈՒ-ի 50 տոկոսն է միայն ներգրավված եղել 44-օրյա պատերազմին, Փաշինյանը պատասխանեց մի փնթի մանիպուլյացիայով՝ մեջբերելով կամավորականների հերոսությունները։ Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ստացել է անվճար օգնություն՝ 50․000 տոննա սպառազինություն, որին երեկ Փաշինյանը փորձում էր արձագանքել քմծիծաղով։ Վերահաստատում եմ՝ 2018թ-ից այսկողմ ՀՀ-ն սպառազինության աջակցություն-օգնություն չի ստացել։ Ես հիմա չեմ էլ ուզում անդրադառնալ իր ու իր թիմի կողմից «փողը տալիս ենք, զենքը չեն տալիս թեզերին», բայց պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ այդ թվի մեջ շուրջ 300 միլիոնը կազմում է մեր իշխանության օրոք կնքված զենքի ձեռքբերման պայմանագրերը, որից մի քանիսը ինքը անմտաբար փոխել է՝ ՀՕՊ համակարգերը փոխելով առանց ռակետաների, սելֆիի համար ՍՈՒ–երով»,- ասաց Հայկ Մամիջանյանը։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր