Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

15 մար 2023 16:55

Լավ ապագա չենք խոստանում Հայաստանի համար, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով Փաշինյանի երեկվա մարտի 14-ի մամուլի ասուլիսը

Ադրբեջանի ԱԳՆ-ում նորից սպառնացել են Հայաստանին։


«Հակառակ խոստումներին եւ պարտավորություններին, որոնք տվել է վարչապետ Ն.Փաշինյանը միջազգային տարբեր հարթակներում, նրա իրականացրած հակաադրբեջանական քարոզչությունը, այդ թվում հռետորաբանությունը, խափանելով խաղաղության համաձայնագրի բանակցությունները եւ միջազգային միջնորդների ջանքերը, լավ ապագա չի խոստանում Հայաստանի համար». ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները 2023թ. մարտի 14-ի մամուլի ասուլիսում։




«Հայաստանի տարածքում իրենց հողերից ադրբեջանցիների բռնի տեղահանման փաստի ժխտումը Հայաստանի վարչապետի կողմից վկայում է այն մասին, որ նա մտադիր է արդարացնել էթնիկ զտումների պարբերական եւ նպատակաուղղված քաղաքականությունը, որը Հայաստանը վարել է տասնամյակներ շարունակ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր