Երևանի Սոսեի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել          Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը       Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ    

15 մար 2023 16:32

Հայաստանից Թուրքիա է արտահանվել շուրջ 63 մլն դոլարի ապրանք, որի 98%-ը ոսկու ձուլակտորներ են եղել

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.


«Այսօրվա ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը խայտառակությունն էր. գործող իշխանության պատգամավորը թույլ չէր տալիս ընդդիմադիր պատգամավորին հարց տալ: Դատապարտելի է նման պահվածը:


Ի դեպ 2022 թվականին Հայաստանից Թուրքիա է արտահանվել շուրջ 63 մլն դոլարի ապրանք, որի 98%-ը ոսկու ձուլակտորներ են եղել: Նախորդ տարիներին արտահանումը կազմել էր 1-1.5մլն դոլար:


Իսկ ի՞նչն է մտահոգիչը ըստ իս. մտահոգիչն այն է, որ Հայաստանում ձուլակտորներ չեն արտադրվում, մեր երկրից վերարտահանվում են ռուսական ձուլակտորները, որոնք գտնվում են արևմտյան պատժամիջոցների տակ:


Անցած շաբաթ ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները հայտարարություն տարածեցին, որում նշվում էր, որ հայկական, թուրքական ընկերությունները օգնում են Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում, որի պատճառով նրանք նույնպես կարող են ընկնել պատժամիջոցների տակ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր