Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

16 մար 2023 12:50

Տեսանյութ.Առանց Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի օրակարգը կձախողվի.Ադրբեջանն անում է ամեն ինչ այդ երկխոսությունը վիժեցնելու համար

Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Ի հեճուկս միջազգային մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ընդամենը երկու հանդիպումներից հետո Ադրբեջանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի հետ քննարկելու է վերաինտեգրման թեմաn, մինչդեռ,  միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ  քննարկումը պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության մասին։ Այս ֆոնին առավել կարևոր է դառնում Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև հիմա ակնհայտ է, որ առանց նման մեխանիզմի՝ օրակարգը կձախողվի, մոռացության  կմատնվի Բաքվի կողմից», - ասաց նա։




Վարչապետը նշեց, որ Հայաստանի  համար մտահոգիչ է նաև այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել մեկ այլ՝  2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով  սահմանված միջազգային մեխանիզմը, այն է՝ «ներքին տեղահանված անձինք ու փախստականները վերադառնում են ԼՂ տարածք ու հարակից  շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։


Սա նշանակում է, որ Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու ու Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի  ու ԼՂ հարակից այլ  շրջանների  հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն։ Ես ԱԳՆ-ին հանձնարարել եմ պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ», - ասաց նա։


Փաշինյանն ասաց, թե  այս  կապակցությամբ պետական մարմինների են  դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբաթի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի ու Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված  հայության ներակայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչու նրանց իրավունքների, միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը չի բարձրացվում։


Խնդիրը, Փաշինյանի խոսքով, այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարության 7-րդ  կետը վերաբերում է միայն ԼՂ-ի ու  նրանց անմիջապես  հարակից շրջանների փախստականներին ու ներքին  տեղահանվածներին, բայց սա «խոչընդոտ չէ, որ Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբաթի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի ու Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները ինքնակազմակերպվեն ու  իրենց գույքային, վերադարձի ու այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր