Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

17 մար 2023 11:29

Թուրքիայում բնակիչներին զգուշացրել են՝ հնարավոր են հեղեղումներ, տորնադո, կարկուտ, ուժեղ քամի, մերկասառույց

Թուրքիայի Ալանիա հանգստավայրի իշխանությունները քաղաքի բնակիչներին զգուշացրել են վատ եղանակի, առատ տեղումների և ջրհեղեղների վտանգի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։


 
Օդերևութաբանները տեղեկացրել են, որ սպասվում են հորդառատ անձրևներ։ «Քաղաքացիներին խնդրում ենք լինել զգոն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տեղումների հետևանքով հնարավոր են հեղեղումներ, տորնադո, կարկուտ, ուժեղ քամի, մերկասառույց»,- հայտնել են քաղաքապետարանից։


Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շանլիուրֆա և Ադիյաման նահանգներում չորեքշաբթի օրը տեղատարափ անձրևի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր