ՌԴ ստորաբաժանումները Հայաստանում վարժանքներ են անցկացնում

Պարապմունքների ընթացքում զինծառայողները հատուկ տեխնիկայի, ինչպես նաեւ պահակ շների կինոլոգիական խմբերի միջոցով զննել են պայթուցիկ նյութերի հայտնաբերման տարածքը։
Դասի ավարտին հատուկ նշանակության ջոկատայինները վարժություններ են կատարել ձեռնամարտի տեխնիկայի, տրանսպորտային միջոցներ վարելու, ինչպես նաեւ «թշնամու» կողմից ստանդարտներին համապատասխան թունավոր նյութերի կիրառման ժամանակ, անձնական պաշտպանության միջոցների օգտագործման գործողությունների վերաբերյալ: