Կամ պետք է էլի զիջենք կամ՝ կլինի պատերազմ... Սարսռել կարելի է այն մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար          Մեզ թողեք մենք այդ ճանապարհով գնանք, մենք ձեր թշանամին ու մեր թշնամի չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք       Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը    

21 մար 2023 12:51

Սյունիքի անտառներից մեկում հայտնաբերել է սավանով կիսածածկված նորածին աղջկա դի

2023թ. մարտի 20-ին՝ ժամը 15:30-ին, քաղաքացին զանգահարել է ոստիկանության Գորիսի բաժին և հայտնել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում նորածնի դիակ կա:


Հաղորդման առթիվ 2023թ. մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:


Դեպքի վայրի զննությամբ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի աջակողմյան ձորակում, ճանապարհի եզրից 25.3 մետր հեռավորության վրա սոճենու ծառի տակ հայտնաբերվել է իգական սեռի նորածնի դիակ: Դիակը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով:


Դիակի շրջակայքում հայտնաբերվել է սավան, պոլիէթիլենային պարկ, որի մեջ և կողքին եղել են տարբեր իրեր, խաղալիք, սննդի մնացորդներ:


Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ մարտի 20-ին՝ ժամը 15-ի սահմաններում, վորհիշյալ տեղանքում աստղաշուշան հավաքելու ընթացքում շան հաչոցի վրա մոտեցել և հայտնաբերել է նորածնի դիակն ու անմիջապես զանգահարել է ոստիկանություն:


Քրեական վարույթով օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ ծննդկանին հայտնաբերելու և դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։ Նաև՝ հարցումներ են ուղարկվել Կապանի, Գորիսի և Սիսիանի բժշկական կենտրոններ կրկին ծննդկանի ինքնությունը պարզելու համար:


Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:


Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր