Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն          Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

22 մար 2023 13:10

ՔՊ-ական պատգամավորն է խոստովանում՝ եթե անգամ խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության, քանի որ գործ ունենք շատ նենգ, մեծ հնարավորությունների տիրապետողների հետ

Մենք ժողովրդից ոչինչ չենք թաքցնում, ասում ենք այն, ինչ կա, ներկայացնում ենք այն լուծումները, որ ունենք եւ փորձում ենք ձեւավորել համագործակցային լայն դաշտ, որպեսզի Հայաստանը ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էր, հանկարծ մեկուսացման մեջ չհայտնվի: Թե ինչ է դրանից ստացվում, ժամանակը ցույց կտա: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:


Դիտարկմանը, որ իշխանությունը խաղաղություն էր խոստանում, բայց հիմա հայտարարում է, որ այդ խաղաղությունը երաշխավորված չէ, Վիգեն Խաչատրյանն ասաց. «Այնպես չէ, որ մենք ցանկացանք խաղաղություն, մյուսները համաձայնեցին: Ադրբեջանցիներին այդ խաղաղությունը ձեռք չի տալիս: Մենք հիմա խաղաղության պայմանագիրն այնպես ենք մշակում, որ իր մեջ չպրունակի պատերազմ սկսելու վտանգներ: Եթե անգամ մենք խաղաղության պայմանագիր ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության, որովհետեւ գործ ունենք շատ նենգ, մեծ հնարավորությունների տիրապետող, թշնամաբար տրամադրված հարեւանի հետ:




Զուգահեռաբար, մենք գիտակցում ենք, որ պատերազմից խուսափելու լավագույն ճանապարհը  համարժեք բալանսավորված ուժային կառույց՝ բանակ ունենալն է, որով մենք հիմա զբաղված ենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր